top of page

Ոստիկանությունը ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Եղիշե Բոցինյանին

  • May 21, 2021
  • 1 min read




Ոստիկանության հատուկ ջոկատը Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։ Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնությունը։


«Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։ Խստիվ դատապարտում ենք ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինների պահվածքը։ Դա անընդունելի է։ Հաշվի առնելով այն, որ սահմանում այժմ հարցերը լուծվում են ձեռնամարտի միջոցով, հորդորում ենք խաղաղ հավաքներ անցկացնող հայերի փոխարեն էներգիան ուղղել ՀՀ սահմանների ապահովությանը»,- ասված է հայտարարության մեջ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page