top of page

12 հետախուզվող կամավոր է ներկայացել, 4 անհետ կորած հայտնաբերվել է

  • Jun 28, 2021
  • 1 min read


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։


Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page