top of page

Շոուն շարունակվում է. Աշոտյանին հրավիրել են ոստիկանություն

  • Oct 21, 2021
  • 1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Շոուն շարունակվում է։


Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։


Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։


Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է, ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։


Ուստի անմիջապես կապվեք կամ իմ, կամ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page