top of page

Ոստիկանության ուժեղացված ծառայություն՝ Կապանում և Գորիսում

  • Aug 20, 2021
  • 1 min read


Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։


Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվեցին տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, կատարվեցին խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ և այլն։


Հայտնաբերվել են նաև ՃԵԿ մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page