Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է 146 հանցագործություն
- Jul 8, 2021
- 1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Comentarios