Search
Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 անձ. Ոստիկանություն
- Jun 1, 2021
- 1 min read

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 16 անձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Comments