Search
Գյուլբենկյան փողոցում կրակոցներ են հնչել
- Jun 20, 2021
- 1 min read

Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը հաղորդում են Ոստիկանությունից:
Դեպքը գրանցվել է Գյուլբենկյան փողոցում: Դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ:
Քաղաքացին բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն:
Comments