Search
Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին
- Jun 8, 2021
- 1 min read

Հունիսի 8-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։
Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվեց 43 ծառայող։ Կռվելով մինչև վերջ՝ նրանք անմահացան Շուշիի մատույցներում։
Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվեցին ծնողներին, երեխաներին ու կանանց։
Comments