Search
Ոստիկանությունն ավելի քան 2 մլն դրամի պաշտպանիչ ակնոց է գնել
- Sep 20, 2021
- 1 min read
Updated: Sep 21, 2021

ՀՀ ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվում է 50 հատ պաշտպանիչ հատուկ ակնոց մատակարարել, յուրաքանչյուրի արժեքը՝ 41900 դրամ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2 095 000 դրամ է։
Հատկանշական է, որ «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն 2020թ-ի մարտի 23-ին է հիմնադրվել։ Այլ տենդերներում հաղթելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենը գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանն է։
Ըստ ՊԵԿ տնտեսական գործունեության տեսակների՝ ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։


Արմինե Նավոյան
Komentar