Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
- Jul 20, 2021
- 1 min read

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հուլիսի 16-ի երեկոյան իրացնելով տեղեկությունը, որ մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում, կացարանի զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comments