top of page

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

  • Aug 19, 2021
  • 1 min read


Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։


Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։


Ծառայության կազմակերպման կարգին անդրադարձավ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ Նա նշեց, որ մինչև միամսյակի մեկնարկը անհրաժեշտ է վերակարգերը մոտեցնել տոնավաճառներին և առևտրի խոշոր կետերին՝ հափշտակությունները, ինչպես և խցանումները կանխելու նպատակով։ Ցուցում տրվեց ծառայությունները կազմակերպելու համար պատրաստել պլաններ՝ ուժերի և միջոցների հաշվարկով, և ուղարկել ոստիկանության ՀԱԱԳՎ։







Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page