Ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ 52 մլն դրամի պայմանագիր է կնքել
ՀՀ ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքել է ավտոմեքենաների երաշխիքային սպասարկման ծառայությանների պայմանագիր։ Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում։
Պայմանագրով նախատեսվում է ընկերության մատուցած ծառայությունների համար վճարել 52․002․960 դրամ։
«Չեխ ավտո» ՍՊԸ-ն Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքինն է։
Սեպտեմբերի 14-ին կնքված այս պայմանագրով «Չեխ ավտո» ՍՊԸ-ն պետք է իրականացնի 150 միավոր «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի սպասարկում։
Արմինե Նավոյան
Comments