Search
Վանաձորում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
- Sep 11, 2021
- 1 min read

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Արկադի Օ.-ին:
Այդ մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած հետաքննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Comments