top of page

Վերամբարձ կռունկով վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին․վերջինս հիվանդանոցում մահացել է

  • Sep 13, 2021
  • 1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Կարապետյանն իր վարած վերամբարձ կռունկով Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կռունկավարը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, ով, սակայն, մահացել է։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page