top of page

Ստեփանակերտում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

  • Sep 1, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:


Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հարևանությամբ` Թումանյան և Շ.Դանիելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:


Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` նրա առողջական վիճակը բավարար է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page