top of page

40-ամյա հետիոտնը Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել

  • Oct 19, 2021
  • 1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է, որ նա տեղում մահացել է:


Ոստիկանները վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page