top of page

«Վստրեչի Ապերին» հրավիրել են դատախազություն. «Հրապարակ»

  • Jul 30, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Azdarar.am-ում նրանք հրապարակային ծանուցվել են, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, ուստի օգոստոսի 9-ին հրավիրվում են «դիրքորոշում հայտնելու»։


Սակայն հարցն այն է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման գործընթացն ի սկզբանե նախաձեռնվել էր կոռուպցիոն հանցագործությունների համար և նախկին պաշտոնյաների դեպքում, ովքեր եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, և այնտեղ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Այսինքն՝ պետությունից աշխատավարձ ստացող պաշտոնյան, որն իր աշխատավարձը բազմիցս գերազանցող գույք ունի, պարտավոր է ներկայացնել այդ գույքի ծագման աղբյուրը։ Վստրեչի Ապերը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, և նրան կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Սակայն օրենքում մի սողանցք են թողել՝ դատախազությունից ասացին, որ կան որոշ հանցագործություններ, որոնցով անցնող անձը, եթե ունի 50 միլիոնից ավելի գույք, նույնպես կարող է այս գործընթացի զոհը դառնալ։ Այսինքն՝ ում նկատմամբ ուզեն, կհարուցեն»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page