top of page

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ վերջինս կողաշրջվել է.

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20․30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։


Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը վթարի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։   Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Կայենի վարորդի հարազատները։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page