Search
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ
- Jun 20, 2021
- 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀԷՑ-ի պարզաբանումը.
«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգն աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։
Comments