top of page

Վթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան զոհ և տուժածներ

  • Aug 30, 2021
  • 1 min read


Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները:


Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:


Փրկարարները վարորդներին, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1966 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ծ-ի և Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page