Ավտովթար Գեղարքունիքի մարզում. երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց
- Jul 27, 2021
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Դադյանի վարած ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորութամբ:
Հետաքննիչ Բ. Սարիբեկյանի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Commentaires