top of page

Վթար՝ Կոտայքի մարզում. 10-ամյա երկվորյակները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

  • Aug 19, 2021
  • 1 min read


Օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «LADA»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով LADA-ի ուղևորները՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page