Search
Լոռու մարզում տեղի ունեցած վթարից տուժած պայմանագրային զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից
- Jul 28, 2021
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի մեքենայով Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտով շրջվել։
Վթարից հետո ուղևորներից մեկը, որը մեր տեղեկություններով ՊՆ պայմանագրային զինծառայող է, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Ապիտակի ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ քաղաքացին իրենց մոտ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Նա ունեցել է թեթև վնասվածք։
Comments