top of page

Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 25–ամյա երիտասարդը մահացել է

  • Jul 22, 2021
  • 1 min read


Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը, որը նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:


Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն աշխատում էին «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page