Search
Խոշոր ավտովթար՝ Փարպի գյուղի սկզբնամասում. կան վիրավորներ
- Sep 28, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են 71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Komentar