top of page

Ադրբեջանը գերիների հարցը շաղկապելու է հաղորդակցության վերաբացման հետ․ Խաչիկ Գալստյան

  • May 12, 2021
  • 2 min read

MediaHub-ի հետ զրույցում, ՔԳԴ, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը ամփոփել է Բաքվում տեղի ունեցած Լավրով-Բայրամով բանակցությունների արդյունքները։


- Լավրով-Բայրամով հանդիպման ընթացքում ամենից կարևոր դրույթն այն էր, որ Բաքուն սպասում է Երևանից արձագանքի ապաշրջափակումը սկսելու համար։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։


- Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարչախումբը հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերում ժողովրդի թիկունքում, ժողովուրդը ոչ մի դետալից տեղյակ չէ, մինչդեռ այդ հաղորդագրությունից կարելի է կարծիք կազմել, որ արդեն նույնիսկ երթուղիներն են պարզ, ուղղակի հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կամ, այլ կերպ ասած, նախընտրական իրավիճակը, իրենց գործընկերոջը և իրենց շահերի սպասարկուին՝ Նիկոլ Փաշինյանին ուղղակի տալիս են որոշակի շանս, որպեսզի նա իր խնդիրները լուծի Հայաստանի ներսում և վերարտադրվի։ Իսկ հետո դրա մասին բարձրաձայնվի արդեն։


- Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով։ Ըստ Ձեզ՝ նրանց տեսակետից, դիվանագիտական հարաբերությունների գինը ո՞րն է։ Միգուցե դա իրենից ենթադրում է Սյունիքի միջանցքի նկատմամբ նրանց հավակնությո՞ւն։


- Նախ՝ Սյունիքի միջանցքի նկատմամբ հավակնությունները քանի գնում, այնքան Ադրբեջանը դրանք ավելի անբռնազբոս կերպով է ներկայացնում, նույնիսկ դիվանագիտական էթիկայի նորմերն են սկսել խախտել, որովհետև նրանք արդեն «արևելյան-արևմտյան Զանգեզուրն իրար կապող միջանցք», «Ադրբեջանի պատմական հող» ձևակերպումներն են շրջանառության մեջ դնում, իսկ իրողությունները հենց խոսելով են կյանքի կոչվում։ Քանի որ եթե հիմա խոսում են պատմական հողերի մասին, ապա վաղը արդեն կարող են խոսել իրենց հայկական տարածքների վրա հավակնություններ ունենալու մասին, այնպես որ այս առումով Փաշինյանի վարչակարգը որևէ կերպով չկարողացավ հակադարձել Ալիևին որևէ տրամաբանական խոսքով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նրանք ապազգային վարքագիծ են որդեգրել։


- Լավրովը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է նաև ականապատված տարածքների քարտեզները փոխանցել Ադրբեջանին։ Կապ կա՞ արդյոք, որ հայ ռազմագերիներին կոչում են դիվերսանտներ։


- Ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանը հայ գերիներին որպես պատանդ է պահելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել Հայաստանից վերջին լուման։ Այսինքն, Ադրբեջանը գերիների հարցը շաղկապելու է հաղորդակցության վերաբացման հետ, և մենք տեսնում ենք, որ այո, փայլուն կերպով շահարկում են այդ թեման և իրենց համար արդեն ժամկետներ են սահմանել։ Դրա վկայությունն այն է, որ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները կոնկրետ ժամկետներ էին պահանջում գերիների վերադարձի մասին։ Սա նշանակում է, որ այս միջկառավարական հանձնաժողովները, որ ստեղծված են, ինտենսիվորեն աշխատում են օր առաջ Ադրբեջանին հարմար ձևակերպումներ ստանալ և այդ ճանապարհները վերաբացել, կլինի դա երկաթուղի, թե ավտոմայրուղի, որպեսզի վաղեմի Մեծ Թուրանի երազանքը կյանքի կոչեն։ Այս տեսանկյունից, բնականաբար, նորից եմ կրկնում, որ այս իշխանությունների հանցավոր և դավաճանական գործելակերպի ևս մեկ ապացույց է։ Ականապատված տարածքների քարտեզները վերադարձնելը կարող է նշանակել ուրիշ շեշտադրում, որը կարող են կապել գերիների վերադարձի հետ։ Այդ դեպքում կասեն՝ տվեք մեզ քարտեզները, մենք ձեզ կտանք մի քանի գերի։ Ես չեմ բացառում, որ երեք մեր հայրենակիցների վերադարձը այս տրամաբանության մեջ է տեղավորվում։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page