Վանեցյանն Արցախում է այն ժամանակ, երբ բոլորը կարծես մոռացել են Արցախի գոյության մասին. քաղաքագետ
- Jun 5, 2021
- 1 min read

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն Արցախում է։ Արցախում է այն ժամանակ, երբ բոլորը կարծես մոռացել են Արցախի գոյության մասին, երբ Երևանում ամբոխը ինքնամոռաց գինարբուքների մեջ է, երբ Հայաստանում դեռ իշխանության ղեկին գտնվողների համար Արցախը ընդամենը բեռ էր, որից գրեթե ազատվել են։ Գրեթե:
Բայց Վանեցյանն Արցախում է, ճանապարհին փորձառու հետախույզի նման տնտղում է Արցախը Հայաստանին կապող ճանապարհները, Սյունյաց աշխարհի կածաններն ու արահետները։
Վանեցյանն Արցախում է, որ ցույց տա աշխարհին, որ Արցախի հարցի էջը մեզ համար փակված չէ, որ իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրն ու համայն հայության համատեղ ներուժն ուղղվելու է Արցախյան հակամարտության հայանպաստ ու արդարացի լուծմանը։ Ինչպես Վանեցյանն է ձևակերպում. «Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը»: Մայր Հայաստանին։
Արցախյան հողը բացառիկ մոգական ուժ ունի, Արցախյան հողը Սրբազան հող է, Արցախյան հողը հայկական Երուսաղեմ է, Արցախում է որոշվում հայոց պետականության ներկան և ապագան։ Ու այդ ապագան մերն է լինելու»։
コメント