Search
Եթե Մոսկվան և Բաքուն համաձայնություն ունենան, փաստաթուղթը տալու են Փաշինյանի, որ ստորագրի․ Խալաթյան
- Oct 12, 2021
- 1 min read

Քիչ անց Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
MediaHub.am-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ՝ պարզելու, թե ինչ կարող են քննարկել կողմերը, որը կլինի բանակցության հիմնական թեման։
Ըստ Հայկ Խալաթյանի՝ այս պահին կարևորը Մոսկվա-Բաքու բանակցությունների արդյունքներն են։
«Եթե Մոսկվան և Բաքուն համաձայնության եկած լինեն, ապա այսօր Վլադիմիր Պուտինն ուղղակի կտեղեկացնի այդ մասին Փաշինյանին»,- նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ եթե որևէ փաստաթուղթ լինի, ապա Մոսկվան ու Բաքուն կստորագրեն և Հայաստանին էլ դեմ կտան այդ փաստաթուղթն ու կասեն՝ ստորագրիր։
Նա նկատեց՝ այս դեպքում Հայաստանը, ցավոք, բանակցության կողմ չէ, այլ բանակցության թեմա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments