top of page

Ո՞րն է Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմելու պատճառը․ Արցախի հերոս

  • May 14, 2021
  • 1 min read



Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ գրելով, որ ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։


««Տղա կանչելու» նուրբ արվեստը...


Հարգելիներս, երևի բոլորիս կյանքում եղել են դեպքեր՝ կռիվներ կամ վիճաբանություններ, որոնց ժամանակ «տղա են կանչել»...

Հիշում եք, չէ՞, որ կանչվող տղան համակողմանի գցում-բռնում էր (ճիշտն ու սխալը, թույլ և ուժեղ կողմերը, իրա «քյարը» (օգուտը) և էլի բաներ) ու նոր միայն որոշում՝ գնա՞ թասիբին կանգնի, թէ չէ, հատկապես որ կանչող կողմը սկանդալային, ստախոս, գլուխգովան, մեծաբերան ու «մուտիլովշչիկ» էր լինում։

Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page