Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
- Oct 8, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:
Շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։
Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:
תגובות