Search
Խարդախության մեղադրանքով հետապնդվողը ներկայացել է դատարան
- Jun 26, 2021
- 1 min read

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Դավիթ Ք.-ն, որը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Ք.-ն ներկայացվել է դատարան։
Comments