top of page

Խաղաղապահները Մարտունու շրջանում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

  • Nov 4, 2021
  • 1 min read

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել Արցախի Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ 100 հա տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Այս պահին միջոցառումներ են իրականացվում Մարտունու տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այս փուլում անհրաժեշտ է մշակել մինչև 16 հա մակերեսով հողատարածք։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է մշակել մինչև 100 հա տարածք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահների հրամանատարությանը՝ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,- ասել է ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page