Search
Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացրել Արցախի հինգ երթուղիներում
- Sep 18, 2021
- 1 min read

Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացրել Ասկերանի, Լաչինի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ հինգ երթուղիներում՝ Արցախի սահմանագծի երկայնքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ իրենց պատասխանատվության գոտում գտնվող սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև՝ ապահովում են տրանսպորտային միջոցների և ապրանքների փոխադրման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով։
תגובות