top of page

Ե՞րբ է այդ խաղաղությունը լինելու՝ 100 տարի ա՞նց, երբ վերջին հայը սովից կմահանա․ Արմինե Ադիբեկյան

  • Aug 30, 2021
  • 1 min read


«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ ֆունդամենտի վրա հիմնվելով է Փաշինյանն ասում, որ խաղաղություն է լինելու, բացի այդ՝ պարզ չէ, թե երբ է այդ խաղաղությունը գալու, գուցե 100 տարի ա՞նց, երբ վերջին հայը սովից կամ հիվանդությունից կմահանա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։


Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «վիզ է դրել» ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը։ Ըստ Արմինե Ադիբեկյանի՝ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն անում է հանգիստ, առանց կաշկանդվելու։


«Նիկոլ Փաշինյանը խախաղության խոստումով բերեց պատերազմ, զոհեր, տնաքանդություն ու անորոշ ապագա։ Ինքը սերունդ է մատաղ տալու»,- ասաց նա։


Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ադրբեջաքնն ու Թուրքիան պլան են գծել, տվել Փաշինյանի ձեռքն ու ասել՝ արա, նա էլ արել է։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page