Search
Խաղաղություն այն ժողովրդին, որ տուժել է պատերազմական վայրագությունների պատճառով. իսպանացի պատգամավոր
- Sep 2, 2021
- 1 min read

Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ Ջոն Ինարիտու Գարսիան թվիթերյան ալիքում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը։
«Շնորհավո՛ր տոնդ, Արցախ։ Այսօր լրանում է Արցախի անկախության 30 -ամյակը: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում այս ժողովրդին, որը շատ է տուժել պատերազմական վայրագությունների պատճառով», - գրել է Ինարիտուն։
Comments