top of page

Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածու է գտնվել. «Հրապարակ»

  • Oct 12, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«2020 թվականի դեկտեմբերից Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանը դեսպան չունի, վերջինը Գագիկ Ղալաչյանն էր, ում 2020-ի վերջին հետ կանչեցին, նշանակեցին ԱԳ նախարարի տեղակալ, և ով այս տարվա մայիսին նախարար Արա Այվազյանի հետ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից:


Միջինասիական երկրներում մոտ մեկ տարի դեսպան չունենալուց հետո Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածու է գտնվել. ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 20182020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ»։



Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page