top of page

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացված է ԱԺ պատվիրակության կազմում. «Հրապարակ»

  • Oct 5, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան: Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի հետ, հանդիպելու են Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հյուրընկալվելու են նաև Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը:


ԱԺ նախագահի կարգադրությամբ` միայն իշխանական պատգամավորներն են ընդգրկվել պատվիրակության կազմում: ԱԺ նախագահի խոսնակն ասել էր, թե սա մասնավոր հրավեր է ԱԺ նախագահին, եւ նա է որոշել, թե ում հետ մեկնի․ ընդդիմությունից որոշել է մարդ չտանել: Սակայն երեկ հանդիպման լուսանկարներում տեսանք նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պարզվեց՝ պատվիրակության կազմում է նաեւ Իշխան Զաքարյանը։ Թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում, և ինչու նրանց անունները չէին ընդգրկվել պատվիրակության կազմի հրամանում, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․


«Խնդիրն այն է, որ այս և այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել են այն պատգամավորները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է, և հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով: Հրավեր եղել է «Հայաստան» դաշինքի անդամներին, նրանք, սակայն, հրաժարվել են միանալ ԱԺ պատվիրակությանը։ Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը, և նրանք ներկայացված են պատվիրակության կազմում»»։




コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page