top of page

Խնածախի բնակիչը ինքնասպան է եղել՝ կախվելով առաստաղից

  • Nov 10, 2021
  • 1 min read


Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 09-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի 1949թ. ծնված Մուրադ Ծատուրի Արզումանյանի կողմից նույն համայնքում տեղակայված իր առանձնատան դիմացի ծածկի առաստաղից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը: Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page