top of page

Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած․ «Հրապարակ»

  • Feb 1, 2022
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրի նրան, թե՞ չառաջադրել` նույն հիմնավորմամբ եւ բացելով քննադատությունների դաշտ, որ այդ տրամաբանությամբ խորհրդարանում գտնվելն անիմաստ է դառնում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծես որոշել են, որ, անկախ ամեն ինչից, իրենք թեկնածու չեն առաջադրի, սակայն եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի, կսատարեն ընդդիմադիր թեկնածուին։ Թեպետ ՀՀԿ-ում օրերս քննարկել են Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի համաձայնել եւ խորհուրդ է տվել չմտնել մի դաշտ, որտեղ նախապես պարզ է գործընթացի ելքը։ Իսկ «Հայաստան» դաշինքում վերջնական որոշում դեռեւս չունեն։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page