top of page

Խորհրդարանը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը

  • Jul 1, 2021
  • 1 min read


ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Որոշման նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում, որը գումարվել էր պատգամավորների նախաձեռնությամբ:


Միջին գնաճը նախորդ տարի գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս: Փաստացի արձանագրվել են 1 տրլն 561 մլրդ դրամ եկամուտներ, 1 տրլն 895 մլրդ դրամ ծախսեր և 334 մլրդ դրամ դեֆիցիտ:


Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: Նախարարի պաշտոնակատարը նշել էր, որ պարտքը իր հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, վստահեցրել, որ առաջիկա 5 տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը ունի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page