top of page

Զորամասի հրաձգարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք

  • Aug 18, 2021
  • 1 min read

Օգոստոսի 18-ին, ժամը 12:48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի N զորամասի հրաձգարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատներից Պառավաքարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհ բռնկվել է Պառավաքար գյուղի «Ցամաք ձոր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին:


Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 20 հա մացառուտ և խոտածածկույթ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page