top of page

Մեր գյուղի շրջակայքում թշնամու մոտ 10 պոստ կա․ Խոզնավարի համայնքապետ

  • Jul 9, 2021
  • 1 min read


Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ երեկ՝ հուլիսի 8- ին, ադրբեջանցիները 30-40 հոգով զինված մտել են Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար վարչական շրջան։


MediaHub.am- ի հետ զրույցում Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը հայտնեց, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։


«Նման բան չկա, ճիշտ է՝ կանգնած են «կռուգավոյ», բայց կրակոց չկա։ Իսկ գյուղի տարածքում ադրբեջանցիներ կան շուտվանից։ Վերջին անգամ միջադեպ շատ վաղուց է գրացվել․ մի քիչ մոտիկացել էին, նորից հետ ենք ուղարկել, ասել ենք՝ այստեղ գործ չունեք, գնացեք ձեր տեղում կանգնեք»,- ասաց նա։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք գյուղի տարածքում շատ կա՞ն ադրբեջանցի զինվորներ՝ Գրիգորյանը պատասխանեց․


«Շատ կան․ մի 10 պոստ մեր գյուղի շրջակայքում է, դրանից վերև էլ բարձրանում է դեպի Սև լիճ, էդպես կանգնած են, բայց, իհարկե, մերոնք էլ են կարգնած»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page