top of page

Ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց ԿԸՀ-ն մասնագետների հետ կապի դուրս չի եկել․ «Հրապարակ»

  • Nov 26, 2021
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


«Արդեն մի քանի տարի է՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումներով: Ընտրատեղամասերում այդ սարքավորումների սպասարկումն ապահովելու համար նախապես պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ դասընթացներում լիցենզիա են ստացել։


Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել։


Լուրեր կան, որ ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» աշխատելու։ Եթե այդպես լինի, կնշանակի ընտրությունները կեղծելու հրահանգ են ստացել, հակառակ դեպքում հին, փորձառու մասնագետներին կհրավիրեին։ ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մեր զանգերին չպատասխանեցին»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page