top of page

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՐԿԱՐ ԵՂՈՒՆԳՆԵՐՈՎ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Մինեսոտայի բնակչուհի Դիանա Արմսթրոնգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար եղունգների տեր։ 64-ամյա կինը 1997 թվականից ի վեր չի կտրել եղունգները, իսկ այժմ dրանք միասին մոտ 13 մետր են, գրում է Daily Star-ը։



Ես եղունգների սրահ չեմ գնացել մոտ 22 տարի: Յուրաքանչյուր եղունգ փայլեցնելու համար պահանջվում է մոտ 10 ժամ, և դրանց համար ատաղձագործական գործիքներ են պետք: Եղունգները ներկելու համար պահանջվում է չորս օր և 20 շիշ լաք», - խոստովանել է ռեկորդակիրը:

Բացի այդ, եղունգները խանգարում են կյանքի կարևոր իրադարձություններին՝ զուգարան գնալուց մինչև հագնվելը:


Արմսթրոնգը դժվարությամբ է փակում տաբատի և բաճկոնի կայծակաճարմանդը, և դանակով է բացում գազավորված ըմպելիքի խցանը:



«Ես մեքենա վարում էի, բայց ստիպված էի ձեռքս դուրս հանել պատուհանից, այդ պատճառով էլ այլեւս չեմ քշում»,- հավելել է ամերիկացին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page