Search
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը կանգնեցվել է. կա 3 ձերբակալված. Սաղաթելյան
- Jul 15, 2021
- 1 min read

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենքում խուզարկությունները երեկ՝ հուլիսի 14-ին, ավարտվել են, շենքը կապարակնքվել է։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։
«Վարչական շենքում աշխատանքները դադարեցվել են։ Հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ կա նաև երեք ձերբակալված անձ։
Երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ էր իրականացնում կոմբինատի վարչական շենքում։ Խուզարկության ընթացքում եղան նաև բերման ենթարկվածներ։
Comments