top of page

Չկա և չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք»․ Վարդան Ոսկանյան

  • Jun 12, 2021
  • 1 min read



Ակնհայտ է, որ երկրի ամբողջ անվտանգությունը գտնվում է թշնամու անմիջական ոտնձգությունների համար բաց տիրույթում։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդան Ոսկանյանը։


Նրա խոսքով՝ եթե որևէ մեկն անցնի Գորիս-Կապան հատվածով, այնուհետև շարունակի ճանապարհը դեպի Իրանի սահման, ապա կտեսնի, թե ինչ վտանգներ կան։


Ըստ Վարդան Ոսկանյանի՝ ՀՀ քաղաքացին ուղղակի զզվանքով է անցնում այն հատվածներով, որտեղ կանգնած են ադրբեջանական բաշիբոզուկները։ Նա նկատեց՝ ադրբեջանցիներն իրենց ներկայությամբ անարգում են հայի արժանապատվությունը։


«Սա այս իշխանությունների անբարո քաղաքականության հետևանքն է»,- վստահեցրեց նա։


Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ թույլ չեն տա, որ որևէ միջանցք անցնի ՀՀ տարածքով։


Նա նաև պնդեց՝ չկա և չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page