top of page

Բոլոր նրանք, ովքեր կողմ են ՀՀ կործանմանը, այսօր պարգևատրվում են․ Արտակ Զաքարյան

  • Sep 6, 2021
  • 1 min read


Այս իշխանությանը հեռացնելն է ՀՀ գոյության միակ երաշխիքը։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։


«Նախկինում քաղաքականությունը մեր մոտ բարդ մաթեմատիկա էր, հիմա՝ պարզ թվաբանություն։ Ովքեր մի փոքր նեղություն տան իրենց ու երեք րոպե մտածեն, կհասկանան, թե իրավիճակը որքան լուրջ է, և ինչպես են անլուրջ թեմաներով մարդկանց շեղում բուն օրակարգից»,- ասաց նա։


Ըստ Արտակ Զաքարյանի՝ իշխանությունը պահելու նպատակով այս ՔՊ-ականները պատրաստ են ամեն ինչի։


«Երկիրը վարի են տվել, պետությունը հասցրել են չգոյության, բնական է, որ պետք է ընդդիմության դեմ էլ բռնություն գործադրեն, քանի որ իրենց ձեռքը բռնողն ընդդիմությունն է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կողմ են ՀՀ կործանմանը, այսօր պարգևատրվում են»,- ասաց նա։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page