top of page

Պատասխանատվության կենթարկվի՞ Զարուհի Բաթոյանը. «Իրավունք»

  • May 12, 2021
  • 1 min read


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ:


Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:


Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ:


Օրինակ՝ 2019 թվականի օգոս­տոսի 10-ին մահացել է մի քաղա­քացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դի­մում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբեր­վել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվա­կանը լքած են եղել հանրապետությունը:


Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախա­տեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հա­զարից ավել անձ է սպասարկվել, և 16 մի­լիոն դրամից ավել գերածախս են տվել:


Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կա­տարվել է օրենքի խախտումներով անշարժ գույքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցության: Այդ թվում՝ տուն-ինտերնատում բնակ­վող շահառուն, որը, գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտեում և արդյուքնում վա­ճառել է իր անշարժ գույքը:


Եղել է նաև դեպք, որ 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից հետո ժառանգություն է ձևակերպվել, և նորից Կադաստրում գոր­ծարքներ են կատարվել: Եվ սա ընդամենը առկա փաստերից մի քանիսն են:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page