top of page

Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին

  • Aug 19, 2021
  • 1 min read

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:


«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», - ասաց նա:


Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:


Ավելի վաղ, CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրել չցանկանալու և ռևանշիստական տրամադրությունների մեջ:


Նա միաժամանակ «անտրամաբանական» էր որակել Հայաստանին զենքի մատակարարման մասին ռուսական կողմի հայտարարությունները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page