top of page

Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել. մեկը մահացել է

  • Jul 12, 2021
  • 1 min read


Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։


ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակից ընկերներին

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page